MerYerkir
  • Արտադրանք
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
  • Պայմաններ
am
  • en
  • ru
MerYerkir

 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև ներկայացված են www.meryerkir.am կայքից և առաքման ծառայությունից օգտվելու պայմանները.

«Մեր Երկիր»  ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան 0054, Մելքումով 18/7 հասցեում:

Գաղտնիություն

«Մեր Երկիր» -ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը: «Մեր Երկիր»-ը խիստ հետևում է Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին:

Անձնական տվյալների դիտում և խմբագրում

Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել info@meryerkir.am հասցեին կամ զանգահարել +37444-370-377 հեռախոսահամարով:

Վաճառքի և առաքման պայմանները

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Ընդհանուր դրույթներ և պայմանների: «Մեր Երկիր»-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում: Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:

Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով

«Մեր Երկիր» -ն իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի «Մեր Երկիր» - ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 044-370-377 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@meryerkir.am հասցեով կամ փոստային նամակ ՀՀ, ք. Երևան 0054, Մելքումով 18/7 հասցեում:

Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել «Մեր Երկիր» ընկերություն զանգահարելով +37444370377  հեռախոսահամարով:

Բողոքարկում

Բողոքների և առաջարկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ զանգահարելով +37444370377  հեռախոսահամարով: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից կիրակի 10:00-21:00 -ը։

«Մեր Երկիր» -ը պատասխանատվություն է կրում կաթնամթերքի որակի և առաքման համար:

Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ «Մեր Երկիր» -ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ «Մեր Երկիր» -ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք «Մեր Երկիր» -ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: «Մեր Երկիր» -ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@meryerkir.am հասցեին կամ զանգահարել +3744370377 հեռախոսահամարով:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

«Մեր Երկիր» ընկերությունը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել«Մեր Երկիր» ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք «Մեր Երկիր» կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել «Մեր Երկիր»՝ նամակ ուղարկելով info@meryerkir․am հասցեին կամ զանգահարելով +37444370377 հեռախոսահամարով:

Պատասխանատվություն

«Մեր Երկիր» ընկերությունը ջանք չի խնայում լավագույն ծառայություն մատուցել իր հաճախորդներին: «Մեր Երկիր» -ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար:

«Մեր Երկիր» -ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

«Մեր Երկիր»  © 2015-2021 – Բոլոր իրավունքները պաշտպանված են:

MerYerkir
  • Արտադրանք
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Կապնվել Մեզ Հետ

📞 +37444370377
✉️ info@meryerkir.am

Հետևել Մեզ

825-logoo.png

© Copyright 2021 Ucraft | All rights reserved.